Մենք ըստ էության առաջին նախագահի գաղափարների իրականացման ճանապարհի ամենահեռուներում բախվեցինք նրա ընդդիմախոսների

Դիվանագետ, քաղաքական գործիչ Ժ. Լիպարիտյանն այս օրերին վերլուծական հոդվածներով փորձում է ցույց տալ արցախյան ներկայիս խնդրի էությունն ու ակունքները: Հայտնի ակտիվիստ Վարդգես Գասպարին այսպես է արձագանքել Ժ. Լիպարիտյանի վերլուծություններին:

«Լիպարիտյանը շատ ճիշտ է նկարագրում իրերի դասավորությունն ու հարաբերությունը, սակայն չի նշում թե ինչու և ինչպես եղավ, որ 22 երկարուձիգ տարիներ ամենահետին պլաններում մնացին իր իշխանության թեզիսները…

Ավելին՝ Լիպարիտյանը նույնիսկ հեռավոր եղանակով չի հիշատակում այն փորձերը, որ արվեցին Տեր Պետրոսյանի վաղեմի գաղափարները կյանքի կոչելու ուղությամբ… Այդպես օրինակ՝ 2008 թվին մեզ սպասում էր այն ամենաանհավանական ծուղակը, որը ըստ էության ամենահեռակա տարբերակով սպասում էր Տեր Պետրոսյանի լուծումներին…

Մենք ըստ էության առաջին նախագահի գաղափարների իրականացման ճանապարհի ամենահեռուներում բախվեցինք նրա ընդդիմախոսների ՝ քոչարյանի-սարգսյանի դիմակայությանը… և ընդունելով փաստացի իրողությունները հաշտվեցինք անհայտ ժամանակով հետ կանգնել այլընտրանքային որևէ գաղափարից:

Սա է ցավոք Լիպարիտյանի մետաղադրամի մյուս երեսը»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!