Հ. Թոխատյան․ ես դիրքերում չեմ եղել այլ թիկունքային մասն եմ ապահովել լինելով Արցախում։ Հիմա միտինգներին մասնակցում եմ, քանզի ես էլ ունեմ ծանոթներ ում երեխաները անհետ կորած են։
Պետք էր գործել որևիցէ մի բան անել։ Թվում էր ինչ որ բան ստորագրվեց, ուրեմն մի բան կլինի, կվերադարձվեն գերիները։ Փորձեցի դիմել կոլեգաներիս ու ոչ անտարբերներին։ Ընտրեցի էս ճանապարհը, բայց էլի մարդիկ կային, որ քաղաքական ենթատեքստեր տեսան, իսկ ես ուզում էի, որ գոնե էս հարցում միակուռ լիներ մեր իդեոլոգիան։
Ես մտածեցի կարող եմ տունը նստել բարբաջել «զբաղվեք էս հարցով», մտածեցի գոնե էս քայլը սկսեմ, ու եթե մի քայլով կմոտեցնի ռազմագերի բերելու պահին, ինչի՞ չանեմ։ Թվում էր կարևորագույն հարցերի շուրջ կմիավորվենք։ Պետք չէ որևէ մեկի կողմնակիցը լինել, որ պահանջես, որ գան ռազմագերիները։
Նամանավանդ, որ պատկերացնում ես տղան, հերոսը ինչ է զգում գտնվելով հակառակորդի հետ։ ։