Ակտիվիստ Մանուել Մանուկյանը կարևոր անդրադարձ է կատարել․«Ինչու եք այդ ամենը հասկանում, միայն այսպիսի ծայրահեղ վիճակում»

կտիվիստ Մանուել Մանուկյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Շատերիդ մոտ հարց չի առաջանում՝ ոնց կարող էին 17 քաղաքական ուժեր միասնական դառնալ և մի հատ էլ հայտարարեն, թե իրենք իշխանություն չեն ուզում, պայ քարում են ազգի փրկության համար։

Ինչքան էլ չսիրեմ շատերին, զզվեմ ատեմ, բայց պիտի խոստովանեմ, որ ճիշտ են ասում, իրոք հիմա պայ քարում են ազգի փրկության համար և ոչ թե միայն ազգին շատ սիրելու համար, այլ առաջինն իրենց անձերի ընտանիքների շահերի փրկության համար և միգուցե հետագա քաղաքական մտքերը սրտների խորքում պահած։

Հիմա կասեք թալանել են, կերել են, դիզել են և այլն, բայց գիտեք, որ այսօր այդ ամենը վտ անգված է և ինչպես Արցախի շատ թալանչիներ զրկվեցին իրենց ունեցվածքից, տնից տեղից, բիզնեսներից, այդպես իրենք բոլորը կարող են զրկվել այն ամենից, ինչ ունեն այսօր։

Երեկ մի շատ ծանր տեսանյութ էի դրել իմ էջին, որը արգելափակեցին, որտեղ ադրբեջանցիները ծեծում և նվաստացնում էին հայ մարդուն։ Այդ վտ անգն այսօր ոչ թե միայն հասարակ մարդուն է, այլ բոլորին է՝ ԲՀԿ, ՀՀԿ, Նիկոլի ախրանիկ, ոստիկան, դերասան, բժիշկ, դասախոս, ուսուցիչ, մեծ փոքր և այլն։

Թուրքը որ մտավ, չի հարցնելու` որ կուսակցությունից ես, հարուտ ես թե աղքատ, թիկնապահ ունես թե չէ, դղյակում ես ապրում, թե խրճիթում։ Բոլորը կարող են դառնալ թուրքի ստրուկը և հենց դա է պատճառը, որ 17 կուսակցություն, որոնցից շատերին ճանաչում եմ, այսօր մի թիմ են, ես Ձեզ պատասխանատու ասում եմ, որ այդ 17 կուսակցությունների մեջ շատ տարբեր մարդիկ կան, իրար ատող և իրար դեմ միշտ պայ քարած, բայց գիտակցելով, որ բոլորը կոր ծանման շեմին են, այսօր առաջինը գոռում են իրենց փրկության համար, վախենում են իրենց տները, հարազատներին երեխաներին և ամեն բան կորցնելուց և այդ վախն է, որ ստիպել է, քաղաքական ուժերին հայտարարել, որ իշխանություն չեն ուզում։

Հիմա խոսքս այդ 17 կուսակցություններին է վերաբերվում: Ինչու եք այդ ամենը հասկանում, միայն այսպիսի ծայրահեղ վիճակում, ինչու չեք գիտակցում այս ամենը երբ ամեն բան խաղաղ է, երբ 5000 տղերք չեն զո հվել, երբ 10.000 չեն վի րավորվել, երբ Արցախը չենք կորցրել։

Խոստացեք և երդվեք, որ ինչ էլ լինի, գոնե սա ձեզ դաս կլինի, գոնե կգիտակցեք որ խաղաղ ժամանակ պետք չէ իրար հոշոտել, թալանել և վախեցնել անպաշտպան մարդկանց։ Խոստացեք ինքներդ Ձեզ, ձեր հոգուն և Ձեր Աստծուն։

Ես անկուսակցական եմ, սիրում եմ իմ Հայրենիքը և հանուն իմ Հայրենիքի փրկության, պատրաստ եմ անգամ կյանքս տալ, իմ գրածը լոկ ճոխ բառեր գրելը չեն, որոնք կարող է ասել ամեն մեկը, իմ գրածը ապացուցում են իմ մարմնի վերքերը, ես միայն խոսքեր գրող տղա չեմ և ես իմ ազնիվ գործերով եմ ապացուցում իմ սերը՝ հայրենիքիս և ժողովրդիս հանդեպ։

Բոլորիս համախմբում է մի բան՝ պայ քար հանուն մեր անձերի, մեր ընտանիքների, մեր ունեցածի , մեր Հայրենիքի փրկության»։

Понравилась статья? Поделиться с друзьями: