Առաջարկվող կոնֆետները հրաշալիորեն կարող են հանդիսանալ հաջող փոխարինիչ խանութներից գնվածներին: Դրանք միանգամայն առողջ ու համեղ են, իսկ ուտելիս չկա այն մտայնությունը, թե հնարավոր է չաղանալ:
Այս առողջ ու օգտակար կոնֆետները ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ քանակության նշված մթերքները.
Նուշի նշված զանգվածը աղալ բլենդերով: Աղացած մասսայի մի մասն առանձնացնել, իսկ մնացած մասին ավելացնել ծիրանաչիր, սալորաչիր, դարչին, բնական մեղր, վարսակի փաթիլներ, ինչպես նաև վերը նշված մյուս բաղադրիչները:
Բոլոր մթերցները ավելացնելուց հետո հարիչի բերանը փակել, միացնել բլենդերը և մասսան վերածել մանր փշուրներով զանգվածի:
Առանձին ջրով լի տարայի մեջ թաթախելով ձեռքերը՝ ստացված մասսայից կլորակներ պատրաստել՝ մեջտեղում դնելով մեկ մեծ չափի չամիչ: Այս կլորակները թաթախել նուշի նախապես առանձնացված փշրանքների մեջ:
Կլորակները մատուցելիս խորհուրդ է տալիս փաթաթել ստվարաթղթի կամ կալկայի մեջ: Պահելու դեպքում սառնարանային պայմանները պարտադիր են: Կոնֆետները հագեցնող են ու անչափ համեղ:
Հանգամանալից՝ տեսանյութում: