Հադրութցի Ալենը ընդամենը վեց տարեկան է։ Ալենի հայրը՝ Նարեկը զոհվեց այս կռվին։ Ալենն աննկարագրելի է զգում կարոտ, ուզում է պապան գա ու գրկի։
Ալենի մայրն՝ Քրիստինեն հիշում է, որ ամուսինը՝ Նարեկը ծաղիկներ նվիրել չէր սիրում, բայց այս տոնին ծննդյան նվիրել էր ու ցավոք եղավ վերջինը։ Փոքրիկ Ալենը ասում է, երբ արթնանում է սկսում է լացել, որովհետև տեսնում է չի եկել։ Ալենը մայրիկին ասում է դու պինդ եղիր, մի լացիր, ես կլացեմ, դու պետք չէ լացես։
Որտե՞ղից այս երեխային այսքան իմաստնություն։ Ալենը հիշում է հոր խոստումը, խոստացել էր, որ պիտի իր զորամաս տաներ, բայց չտարավ։ Քրիստինեն ու Ալենն ամեն պահի զգում են Նարեկի շունչը տանը։ Կարոտն է գոռում , իսկ կարոտի ձայնի մեջ անարդարությունն է, որ Նարեկն չի գալու։ Բայց չէ որ խոստացել էր։
Ալենն որոշել է դառնալ խաղաղապահ, դա է իր երազանքն հիմա։