Միհրան Ծառուկյանը հրապարակել է իր և որդու լուսանկարը․»Շնորհավոր 5 ամսականդ, տղես…»

Չնայած բարդ ու դժվարին ժամանակներ ենք ապրում և բոլորն էլ գիտակցում են, որ դժվար կլինի նախկին կենսաձևին ու կյանքի հունին վերադառնալը, սակայն շատերը փորձեր են անում վերականգնել հանրային կյանքի նախկին տեմպն ու ռիթմը, քանի որ դա է զարգացման, հետագա հաջողությունների և հաղթանակների ուղին:

Պшտերшզմական օրերին թիկունքային աշխատանքների մեջ ակտիվորեն ներգրաված երգիչներից է Միհրան Ծառուկյանը, ով այս օրերին կյանքի բնականոն հունը վերադարձնել փորձողներից է: Նա այսօր հանրայնացրել է իր և որդու համատեղ լուսանկարը:

Լուսանկարը հանրայնացնելու համար Մ. Ծառուկյանն ունի պատճառ. առիթը որդու հինգամսյա տարեդարձն է:

Նա լուսանկարին կից գրել է շնորհավորական փոքրիկ մեկնաբանություն: «Շնորհավոր հինգ ամսականդ, տղե՛ս»,- գրել է երգիչը:

Նրա հրապարակման ներքո տեղ են գտել բազում ջերմագին շնորհավորանքներ: Ինչպես նկատելի է, փոքրիկ Ռոբերտը բավականին մեծացել է: Երկրպագուները նրան հայրիկին՝ Միհրան Ծառուկյանին են նմանեցնում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!