Նորաձևության փորձագետ Էվելինա Խրոմչենկոն 2021 թվականի նորաձության վերաբերյալ 6 խորհուրդ է ուղղել կանանց և աղջիկներին․
Ջինսեր
Հեռուստահաղորդավարուհու կարծիքով չի կարող գոյություն ունենալ <ակտուալ ջինսեր> հասկացողությունը։ Անհրաժեշտ է ընդամենը հաշվի առնել մարմնի կառուցվածքը և ընտրել կառուցվածքին համապատասխան ջինսեր։Խրոմչենկոն ջինսերը համեմատում է պլաստիկ վիրահատության հետ․ այն կա՛մ ֆանտաստիկ կերպով փոխում է պատկերը դեպի լավը, կա՛մ ֆատաստիկ կերպով փչացնում։
Խրոմչենկոն նշում է նաև, որ ջինսեր ընտրելիս պետք է ընտրել հարթ՝ առանց որևիցե պատկերի, ստրազների։Ամենալավ տարբերակը նորաձևության մեջ մշտապես իշխող դասականն է, տվյալ դեպքում կապույտ ջինսերը։
Բարձրակրունկներ
Բարձրակրունկները Էվելինայի անբաժան ուղեկիցներն են։ Դրանք հարմար են ցածրահասակ կանանց համար։ Նա խորհուրդ է տալիս կանանց բարձրակրունկները կրել տաբատի գույնին համապատասխան։ Այդպես ոտքերը վիզուալ երկար են երևում։
Զգեստ
Փորձագետը խորհուրդ է տալիս՝ եթե գնել զգեստ,ապա միայն այսպես ասած ,,платье футляр» , քանի որ այն նախ և առաջ միշտ նորաձև է և երկրորդ՝ այն սազում է յուրաքանչյուր կնոջ։Իսկ 50 անց կանանց խորհուրդ է տալիս նման զգեստի հետ կրել սև զուգագուլպաներ։
Էվելինան համոզված է, որ յուրաքանչյուր կնոջ համար նոր զգեստի ձեռքբերումը հավասար է լավագույն հոգեբանի հետ անցկացրած մեկ զրույցին։
Հաջողությունը հասարակ լինելու մեջ է
Էվելինան իր համար մշակած մի օրենք ունի․ կատարյալ կերպարը միշտ կարելի է ստեղծել՝ օգտագործելով բազային իրեր։ Օրինակ՝ եթե կինը հագել է սև տաբատ և դասական սպիտակ վերնաշապիկ, ապա վառ գույնի փոքրիկ թաշկինակը և բարձրակրունկները կնոջ հասարակ կերպարը կվերածեն շքեղ կերպարի։
Գեղեցկությունն ամենուրեք է
Էվելինան համոզված է՝ որպեսզի կնոջ գեղեցկությունը իրական լինի, նա տանը նույնպես պետք է խնամված տեսք ունենա, լինի կոկիկ և գեղեցիկ։
Նորաձևության փորձագետը նաև նշում է, որ մարդ համարվում նորաձև հագնված այն ժամանակ, երբ նրա հագուստին ոչ ոք ուշադրություն չի դարձնում։Հագուստը կոչված է ընդգծելու արտաքին առավելությունները։
2021 թվականի նորաձև բազային իրեր են․ բեժ գույնի վերարկու, սև տրենչ,սպիտակ վերնաշապիկ,մատիտ -կիսաշրջազգեստ։