Թեստ․ պարզիր, թե որքան պունկտուալ ես

Մեզանից յուրաքանչյուրն ունի գոնե մեկ ծանոթ, ով գրեթե միշտ ուշանում է։ Կան այնպիսի մարդիկ, որ այդ կերպ փորձում են ուշադրություն գրավել իրենց անձի շուրջ, սակայն շատ հաճախ դա ունենում է այլ պատճառներ։
Թեստը, որն առաջարկում ենք ձեր ուշադրությանը,կօգնի ստուգել սեփական պունկտուալությունը․

1․ Դուք շտապում եք գնալ աշխատանքի կամ մեկ այլ կարևոր գործի և հանկարծ հանդիպում եք ձեր ընկերոջը\ընկերուհուն, ում շատ երկար ժամանակ չեք տեսել։
Ձեր գործողությունները․

Ներողություն կխնդրեմ՝ բացատրելով, որ շտապում եմ և կշարունակեմ ճանապարհս — 0

Իհարկե չեմ զրկի ինձ նրա հետ զրուցելու և ժամանակս անցկացնելու հաճույքից — 2

2․Ի՞նչ կերպ եք հաշվարկում ձեր ժամանակը, երբ ինչ-որ մեկի հետ պայմանավորվում եք․

Պայմանավորվում եմ այնպես, որ տեղում լինեմ ճիշտ ժամանակին (ոչ շուտ, ոչ ուշ) — 2
Պայմանավորված վայրում լինում եմ մի փոքր շուտ, քանի որ չեմ սիրում, երբ ինձ սպասում են — 0

3․ Երբ ճանապարհին արդեն հասկացել եք, որ ուշացել եք՝ ձեր գործողությունները․

Անպայման զանգահարում եմ սպասող անձնավորությանը, որպեսզի զգուշացնեմ ուշացմանս մասին — 0
Եթե 15 րոպեն չի գերազանցոմ, ոչինչ չեմ ձեռնարկի — 2

4․ Հրավիրված միջոցառմանը ե՞րբ եք լինում տեղում․

Հաճախ ես լինում եմ վերջին հյուրերի շարքում — 0
Աշխատում եմ լինել առաջինների շարքում — 2

5․ Եթե դուք ինչ-որ մեկին խոստացել էիք (ընկերոջը\ընկերուհուն) կես ժամից զանգահարել և երկար ժամանակ անց հասկացել եք, որ չեք կատարել խոստումը՝ ինչպե՞ս կվարվեք․

Անմիջապես կզանհգահարեմ և կասեմ, որ մեր խոսակցությունը անպայման կշարունակենք ավելի ուշ — 0
Աշխարհի վերջը չէ, կզանգահարեմ այն ժամանակ, երբ դրա համար կունենամ ժամանակ — 2

Եթե դուք հավաքել եք 0-2 միավոր, ապա ձեր պունկտուալությանը կարելի է նախանձել։ զդուք ոչ միայն գնահատում եք ձեր ժամանակը, այլև՝ ուրիշներինը։ Իհարկե դա լավ բնավորության գիծ է, բայց երբ դիմացինը չունի բնավորության նման գիծ, պետք չէ խիստ դատել։

Եթե դուք հավաքել եք 4-6 միավոր, ապա կարելի է ենթադրել, որ դուք ոչ միշտ եք ճիշտ ժամանակին լինում տեղում։ Լավ կլինի ժամանակն ավելի ռացիոնալ օգտագործեք։

Եթե դուք հավաքել եք 6-10 միավոր, ապա ձեր պարագայում պունկտուալության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Դա բնավորության լավ գիծ չէ։ Անհրաժեշտ է մտածել այդ մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями: