Հետաքրքիր փաստեր ֆուտբոլի մասին

1․Գրենլադիա,  Կամբոջա, Աֆղանստան։ Այս երկրներում, որքան էլ զարմանալի հնչի, ֆուտբոլը պետականորեն արգելված է, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների Յութա նահանգում թույլատրվում է այն դեպքում, եթե խաղը կազմակերպվի եկեղեցու մոտ(ոչ պակաս 1,5կմ հեռավորության վրա )։

2․ «Բրեշիա» հավաքականի պաշտպան Մացցիան խաղի 38-րդ վայրկյանին գրավել է սեփական դարպասը, որը 60-ական թվականներին գրանցվել է որպես ամենաարագ ինքնագոլ։

3․ 1998 թվականին աշխարհի առաջնության ընտրական փուլում Իրան — Մոլդովա խաղն ավարտվել է 17 — 0՝ հօգուտ Իրանի։

4․Ֆուտբոլային հանդիպման ժամանակ ուժեղ քամին բերեց մի խումբ պառաշյուտիստների։ Նրանցից մեկն ընկնում է դարպասապահի վրա հենց այն ժամանակ, երբ դարպասապահը փորձում էր որսալ գնդակը և գնդակը հայտնվում է դարպասում։Մրցավարն անտեսում է տուժող թիմի բողոքները։

 5.  1881 թվականին գրանցվում է ֆուտբոլային ամենաերկար խաղը ․ իռլանդական երկու ակումբները՝ Կալինաֆերսն ու Ֆերրին խաղացել են 65 ժամ 1 րոպե:

6․Մրցավարը բոլոր խաղացողներին կարմիր քարտ է ցույց տվել և բոլոր 22 մասնակիցներին հեռացրել խաղադաշտից այն բանից հետո, երբ ֆուտբոլիստները սկսել էին վիրավորել մրցավարներին։ Դեպքը տեղի է ունեցել իսպանական լիգայի հանդիպումներից մեկի ժամանակ։

7.  Լեսթեր Սիթի և Ասթոն Վիլլա անգլիական ակումբների ֆուտբոլային հանդիպման ժամանակ խաղն ավարտվում է  2:2 հաշվով․ բոլոր 4 գոլերը խփել էր Ասթոն Վիլլայի ֆուտբոլիստ Քրիս Նիկոլը:

Понравилась статья? Поделиться с друзьями: