Այսօր Թաթա Սիմոնյանի ծննդյան օրն է

Այսօր սիրված երգիչ Թաթա Սիմոնյանի ծննդյան տարեդարձն է։ Ծնվել է Թաթան 1962ին, Երևանում։ Ավարտել է Տերյանի դպրոցը, սովորել է զուգահեռ երաժշտականում՝ ակորդիոնի բաժնում։ 1980ին հանդես է եկել «Կիլիկիա» անսամբլում։

Սկսել է Թաթան շրջագայել։ 1986ին առաջին ձայնասկավառակն է թողարկել, հետո, 1998ին իր ամենաշատ վաճառված ձայնասկավառակը՝ թե աջ, թե ձախ վեռնագրով։ Թաթան ամեն տարի բացի հոլովակներից, ներկայացրել է նաև ալբոմներ, որոնց գրեթե բոլոր երգերը իսկապես հիթ են դարձել են։

Թաթան իր մասնակցությունն է ունեցել նաև «մեր բակը» ֆիլմերի շարքում։ Իրեն Թաթան համարում է ռաբիզ երգիչ, սակայն ի համեմատ հիմա ընդունված ռաբիզին, Թաթայի երգերը պահպանում են որոշակի ստանդարտներ, որոնք բնորոշ են քաղաքային ֆոլկ ասվածին։

Հիմա էլ Թաթան, որպես երաժիշտ բավականին ակտիվ է ու մշտապես նոր երգերով է հիացնում իր հանդիսատեսին։ Նրա մասին ասում են՝ Թաթան բոլոր տրամադրությունների համար ունի երգեր։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!