Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող Թինա և Բեն Գիպսոնները երկար ժամանակ էր ինչ երեխաներ չէին ունենում՝ չնայած անհագ ցանկությանը։ Նրանք 1992 թվականին հեռուստատեսային հաղորդմներից մեկի եթերից տեղեկանում են մի ծրագրի մասին, որն իրենից ենթադրում էր սառեցված սաղմով երեխայի իմպլանտավորում։
Տեղեկությունն ուրախացնող էր, սակայն մտածելու շատ բան կար։ Երկար մտորումներից հետո ամուսիններն ամեն դեպքում որոշում են օգտվել ծրագրից։ Եվ այսպես, 1992 թվականի հոկտեմբերից մինչև 2020 թվականի փետրվարը սառեցված սաղմից Թինա և Բեն Գիպսոնները իմպլանտավորմամբ ունենում են հրաշք դուստր։
Ինչպես հայտնում է bbc.com-ը, զույգը սաղմի սառեցման իմպլանտավորման ծրագրից օգտվել է երկու անգամ ։ Ամուսինները նախ ունեցել են Էմմային, որից հետո բավականին երկար ժամանակ անց (ռեկորդային), ծնվել է Մոլլին։ Երեխաները գենետիկ քույրեր են համարվում։
Ճիշտ է ամուսիններն ունեցան դժվարին ճանապարհ, բայց արժեր անցնել այդ ամենի միջով հանուն նվիրական երազանքի ։ Բարդ և բավականին ծանր է իրավիճակը, երբ զույգերը բախվում են վերարտադրողական խնդիրների ։ Նրանք ամեն քայլի պատրաստ են լինում, միայն թե հասնեն խնդրի լուծմանը։
Եվ եթե սառեցված սաղմի իմպլանտավորումը շատ շատերի համար կլինի նվիրական երազանքի իրագործում, ապա մատչելի ու հասանելի լինելու դեպքում կերջանականան շատ ընտանիքներ։ Յուրաքանչյուր ոք թող զգա հրաշքի, իր շարունակողի և ծնող լինելու անսահման երջանկությունն ու բերկրանքը։