Ինչպես հայտնի է, Ռ. Քոչարյանը երեկոյան հարցազրույց է տվել, որի ընթացքում գործող վարչապետին մեղադրել է ներկա իրավիճակի համար: Նա իր խոսքում նշել է, որ վարչապետի ղեկավարությամբ գործող իշխանությունը տապալել, ձախողել է դիվանագիտական հարցերը:
Ն. Փաշինյանն ասել է, որ իրենց իշխանությունը ոչ թե դիվանագիտական հարաբերություններն են ձախողել, այլ ձախողել են վերջին քսան տարվա դիվանագիտական բեռի տակից հաջողությամբ դուրս գալու հնարավորությունը:
Վարչապետը հակադարձում է նախկին նախագահին՝ հիշեցնելով այն բոլոր կետերը, որոնք արձանագրվել են վերջին քսան տարվա ընթացքում: Խոսելով Թուրքիայի ներգրավվածության խնդրի մասին՝ Ն. Փաշինյանը հիշեցնում է, որ դա եղել է ֆուտբոլային փոխանցման տրամաբանությամբ՝ դեռևս տասը տարի առաջ:
Խոսելով ԱսաԱկա խnցման համակարգի, Սու կnրծшնիչների գնման աննպատակահարմարության համար իրեն ուղղված մեղադրանքների մասին՝ վարչապետը նշում է, որ տավուշյան դեպքերի ժամանակ իրենք հաջողության են հասել հենց դրանց շնորհիվ:
Վարչապետը նշել է, թե անհեթեթ լուր են դրել շրջանառության մեջ, թե ինքը պատերազմի երրորդ օրը մի ճակատագրական որոշում է կայացրել, սակայն չեն կարողանում գտնել այդ որոշումը, քանի որ չկա նման որոշում:
Մանրամասները՝ կից: