Վերջերս համացանցում տարածվեց նորություն, թե գիտնականները գտել են կյանքի նշաններ Վեներա մոլորակի վրա։ Իրականում, գիտնականներն էլ էին զարմացել, որ լրագրողները իրենց անունից նման լուրեր էին տարածում։ Լրագրողների ֆանտազիան լարել էր NATURE ASTRONOMY գիտական թերթում տպագրված մի նյութ, որում նշվում էր թե Վեներայի մթնոլորտում հնարավոր է լինի մի նյութ, որը հնարավոր է կենսական ծագում ունենա։
Իսկ ինչու՞ մթնոլորտում։ Վեներան, որն իր չափերով և հեռավորությամբ ամենից մոտն է Երկիր մոլորակին, ունի սարսափելի ծանր մթնոլորտ, որը մոլորակի մակերևույթին տալիս է ջերմոցի էֆեկտ, այնտեղ միջին ջերմությունը հասնում է 460 C աստիճանի։ Բնական է, որ մակերևույթին չի կարող ձևավորվել կյանք՝ որը կա մեզ մոտ։
Բայց, մթնոլորտում, ավելի է հնարավոր է լինի կյանք, նույն, մեր մոլորակի մթնոլորտում էլ առկա է կենսաբանական կյանք։ Հեռահար ուսումնասիրություններով, գիտանկանները սպեկտրոգրաֆիկական զննումներով 50-60 կմ-ի վրա՝ մթոլորտում գտել են բիոմարկեր՝ ֆոսֆին գազի նշույլներ, PH3 ֆորմուլայով։
Սովորաբար այդ գազն ունի կենսաբանական ծագում, սակայն դա ևս հաստատ չէ, և ուսումնսիրությունները պետք է շարունակվեն։ Հիշեցնենք, որ անծայրածիր տիեզերքում դեռևս մենակ ենք, որևէ այլ կենսաբանական կյանքի և դրա նշանների դեռևս մարդը չի հանդիպել, ինչ էլ ասեն տարբեր լրագրողները, մեզ որևէ մետեոր ևս չի սպառնում։