Հարութ Ուլոյանն իր սոցհարթակում գրում է. «Քոչարյանի գրեթե մեկուկես ժամ տևող մանիպուլյացիաներին, ստերին ու խեղաթյուրումներին անդրադառնալու համար ամբողջ մեկուկես օրն էլ չի հերիքի:
Ընդհանարապես, նրա կողմից հնչեցված որևէ նախադասություն, թեկուզ եթե դա աստվածաշնչային ճշմարտություն էլ լինի, զրոյական արժեք ա ստանում հետևյալ հանգամանքը հաշվի առնելու պարագայում:
Պատերազմի առաջին օրը Քոչարյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ վստահություն էր հայտնում, որ մենք «ի զորու ենք հաղթանակ ապահովել» և պետք է «միահամուռ ուժերով ջախջախենք թշնամուն»: Ու հիմա նույն Քոչարյանը խոսում ա էն մասին, որ պատերազմը հաջորդ օրն իսկ պետք է կանգնեցվեր, որ պատերազմի 3-րդ, 4-րդ օրն իսկ իր համար ակնհայտ էր, որ մենք պարտության ենք գնում:
Բա որ այդպես ա, բա ինչո՞ւ պատերազմի ողջ ընթացքում պատերազմը կանգնեցնելու կամ, թեկուզ, բանակցությունների վերսկսման վերաբերյալ որևէ հրապարակային կոչ չհնչեց նրա կողմից: Բա պատերազմի առաջին օրն ինչո՞ւ էր «աքլորացել»:
Բա թող հետագայում էլ նույն կերպ «աքլորանար» ու բանակցությունների վերսկսման կոչ աներ, այլ ոչ թե սեփական կայքերով տարածեր, թե իր շնորհիվ Արցախ ա ներկրվում տիեզերական մասշտաբի ռшզմшմթերք»: