«Հայն ու եզդին ախպերներ են»գեղեցիկ երգ

Ինչպես տարիներ շարունակ, այնպես էլ այս դժվարին ու ճակատագրական օրերին ևս եզդիները նվիրվածորեն եղել են օրհասական պայքար մղող հայ եղբայրների կողքին՝ աջակցելով նրանց բոլոր հնարավոր միջոցներով: Եզդիական ջոկատը առաջիններից էր, որ ուղղվեց մարտի դաշտ:

Մարտի դաշտում եզդի եղբայրները անասելի սխրանքներով հանդես եկան: Նրանք շարունակաբար համալրվում էին նոր ուժերով՝ արդյունավետ մարտեր մղելով: Եզդիների նվիրվածության մասին ոչ միայն խոսքերով են ասվել, այլև երգվել են երգերում:

Ռոմիկ Ավետիսյանը նոր երգ է ներկայացրել, որը վերնագրված է «Հայն ու եզդին ախպերներ են» սրտամոտ վերնագրով: Երգում յուրովի արժևորվում է հայերի ու եզդիների մտերմությունը, բարեկամությունը, համատեղ պայքարելու հաստատակամությունը:

Երգի երաժշտության հեղինակը հենց Ռոմիկ Ավետիսյանն է, իսկ խոսքերը հեղինակել են Ռոմիկ Ավետիսյանն ու Սութո Փոլադը: Ռոմիկ Ավետիսյանի նոր եգը հայ-եզդիական եղբայրության, մտերմության մասին, կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: