«Պատերազմը խաթարեց մեր ժողովրդի հոգեբանությունը»․ Նարեկ Սարգսյան

Ջութակահար Նարեկ Սարգսյանը հետաքրքիր անդրադարձ է կատարել հետպատե րազմական ժամանակաշրջանում ստեղծված իրավիճակին․ «Պատե րազմը մեզնից տարավ ոչ միայն ար յուն, հող, մեր եղբայրների ու քույրերի կյանքն ու առողջությունը, պատե րազմը մեր ողջ ժողովրդին տևական ժամանակ պահեց լարվածության ու անորոշության մեջ, անքուն գիշերների պատճառ դարձավ և խա թարեց մեր ժողովրդի հոգեբանությունը:

Այդ հոգեբանությունը և կյանքի հանդեպ հավատը վերականգնելու համար մեզ պետք է սեր ու աշխատանք, աշխատանք ու սեր:

Մենք պիտի շատ ժամանակ անց կացնենք մեր սիրած մարդկանց հետ, շատ սիրենք մեր կողակիցներին, մեր երեխաներին, մեր ծնողներին:

Մենք պիտի շատ աշխատենք, կատարենք ֆիզիկական և մտավոր աշխատանք, որպեսզի դրանով իսկ նպաստենք մեր երկրի բնականոն կյանքին և հոգեբանորեն վերականգնվենք»,- նշել է նա՝ կարևորելով այս ծանր շրջանում սիրո ու աշխատանքի առկայությունը, որը և կվերականգնի հանրությանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: