2021 թվականի գլխավոր գույները

Երբ տարին մոտենում է ավարտին, գրեթե բոլոր կանայք և աղջիկները մտածում են զգեստապահարանի գույները փոխելու մասին։ Սակայն, ինչպես ասում են՝ նորաձևությանը պետք է հետևել, սակայն նորաձևության գերին չպետք է դառնալ։

Արդեն տարեվերջին բոլորն անհամբերությամբ սպասում են գույների հրապարակմանը, որն ամեն տարի կազմակերպում են նորաձևության հայտնի տները։ Նորաձության բոլոր տներն արդեն հրապարակել են 2021 թվականի գլխավոր գույները․ սաթի գույն, վառ կարմիր, դասական կապույտ, վառ կապույտ, նեոնային կանաչ, ավազագույն, վարդագույն, ծիրանագույն, մանուշակագույն, մոխրագույն, մուգ դեղնականաչը։

Ինչպես նկատեցիք կապույտն ու մոխրագույնը մեզ չեն լքում(դրանք նաև 2020-ի գլխավոր գույներն էին)։ Գունային այս բազմազանության մեջ, համոզված ենք, յուրաքանչյուրը կկարողանա գտնել իր գույնը։ Ահա այս հետաքրքիր երանգներն էլ առաջիկայում կտեսնենք նորաձության կենտրոն քաղաքների(Միլան, Փարիզ, Նյու Յորք) Նորաձեւության շաբաթվա ընթացքում։ Առաջիկայում սպասվում է Նյու Յորքի նորաձևության շաբաթը։

Այն կկայանա փետրվարի վեցից տասներկուսը։

Իհարկե առաջիկայում նորաձևության շաբաթներ, երեկոներ,հաղորդումներ և այլ բազմապիսի միջոցառումներ նույնպես կկազմակերպվեն, որտեղ դիզայներները կխոսեն գունային ճիշտ և գրագետ համադրությունների մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!