Պանցանելլա․ աղցան իտալական խոհանոցից

Իտալիայի խոհանոցը  երկրի լավագույն խոհանոցներից  է։ Հավատում եք դուք դրան, թե ոչ, բայց իտալացի խոհարարը ամենասովորական ապուրը կվերածի իսկական արվեստի գործի։ Իտալացի խոհարարները սննդի հարցում շեշտադրումը կատարում են մատուցման վրա։

Իտալական խոհանոցի սիրահարների համար ներկայացնում ենք իտալական աղցանի՝ Պանցանելլայի բաղադրատոմսը։ Այն շատ քիչ և մատչելի բաղադրամասեր ունի և պատրաստելը դժվար չէ։ Թեթև և  համով աղցան է։ Եվ այսպես, մեզ անհրաժեշտ են․


Սպիտակ հացի կտորները ցողեք ձիթայուղի մի մասով և չորացրեք 180 աստիճան տաք ջեռոցում։ Դրա համար ձեզ անհրաժեշտ կլինի 10-15 րոպե։

Կտրատեք լոլիկների մի մասը, հանեք միջից սերմերը և լցրեք առանձին ափսեի մեջ(խորհուրդ ենք տալիս ընտրել այնպիսի ափսե, որ զարդարի սեղանը) , վրան ցողեք մնացած ձիթայուղը, ավելացրեք քացախը, համեմեք, հետո չորացրած հացերը լցրեք պատրաստի զանգվածի  մեջ։

Կտրատեք  լոլիկնեի մյուս մասը, պղպղեղը(բուլղարական), սոխը, ձիթապտուղները և  դասավորեք սոուսի վրա։ Կարող եք ձևավորել ըստ ճաշակի։ Այս աղցանը կարելի համտեսել պիցցաների հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!