Կան ազգեր, որոնց մշակույթում ծաղիկները ուրույն տեղ են զբաղեցնում․ Ինչ-որ մի երկրում այն ծառայում է որպես զարդարանքի միջոց, մեկ այլ տեղ՝ ուշադրության նշան, իսկ օրինակ՝ Աֆրիկայում ծաղիկներ նվիրելը համարվում է խորը հարգանքի նշան։ Առաջին հայացքից ծաղիկները սովորական բույսեր են թվում, բայց մարդը՝ ծաղկի հետ աշխատանքը վերածել է արվեստի։
Եվ արդեն հարյուր տարուց ավելի է Երկիր մոլորակի գրեթե բոլոր անկյուններում մեկ փունջ ծաղիկը ունիվերսալ նվեր է համարվում։Դժվար է պատկերացնել աշխարհն առանց ծաղիկների։ Ներկայացնում ենք 10 հետաքրքրական փաստեր ծաղիկների մասին․
1․Աշխարհի ամենափոքր ծաղիկը պատկանում է ջրոսպազգիների ընտանքին։ Ունի ընդամենը 1 մմ տրամագիծ, իսկ ամենամեծը՝ Ռաֆֆլեսիա Առնոլդ կոչվող ծաղիկն է, որի տրամագիծը 60 -100սմ է։ Այն կշռում է մոտ 11կգ։
2․ Ինչքան էլ տարօրինակ է հնչում, բայց սպիտակ ծաղիկներ գոյություն չունեն, իրականում դրանք անգույն են, այսինքն չունեն որևէ գունավոր պիգմենտ։ Գոյություն չունի նաև ծաղկի սև պիգմենտ։ Ծաղկի պիգմենտները կարող են լինել կա՛մ մուգ կարմիր, կա՛մ հագեցած մանուշակագույն։
3․ Երկրագնդի ամենաբարձր հասակ ունեցող ծաղիկը համարվում է Ինդոնեզիայի զարդը։ Այն կոչվում է Տիտանյան Ամորֆոֆալլուս։ Ունի 3մ բարձրություն։
4․ Հինդուիզմում ծաղիկներն օգտագործում են զոհաբերությունների ժամանակ․ նրանք մեծ կրակի մեջ այրում են ծաղիկները ի նշան տարբեր հիվանդություններից բժշկման
5․ Զանգակների գլխիկները ներքև են ուղղված, որպեսզի պաշտպանվի նեկտարն անձրևից։
6․ Մարդկությունը մշակել և ստացել է վարդերի մոտ 50 000 տեսակ։
7․ Երկրագնդի ամենահին (չորացած) վարդը 1000 տարեկան է, որը գտնվում է Գերմանիայի քաղաքներից մեկում։
8․ Հասմիկը համարվում է ձիթենու ազգակից բույս՝ չնայած այն բանին, որ արտաքուստ ընդհանրապես չունեն նմանություններ։
9․ Գիտնականներն ապացուցել են, որ ծաղիկները, կախված մարդկային վերաբերմունքից, կարող են տարբեր վերաբերմունք արտահայտել։
10․ Ծաղիկները գիշերը փակվում են, որպեսզի պաշտպանվեն իրենց վեգետատիվ օրգանները սառը ցողից։