Դեկտեմբերի յոթին տեղի ունեցել երկրաշարժը, որի ժամանակ մահացան 25000 անմեղ մարդ։ 11:41ին հանրապետության հյուսիսը ցնցվեց այնպես, որ էպիկենտրոնում 9-10 բալ եղավ։ Տնտեսական վնասի չափը կազմեց շուրջ 10մլրդ։ 17000մարդ Գյումրում մահացան միայն։
Ավերը այնքան մեծ էր, որ նույնիսկ ԽՍՀՄը անտեսելով հարաբերությունները ԱՄՆ-ի հետ օգնություն խնդրեց։ Ավերումները այնքան մեծ էին, որ մինչ հիմա դրանց հետքերը տեսանելի են։ Կես միլիոն մարդ պարզապես զրկվեց տնից ու շատերը երեսուն տարվա մեջ նույնիսկ այն չունեցան։ Արդյունաբերական հատվածի 40տոկոսը ուղիղ ավերվեց հիմնովին։
Դառնագին օրեր էին, որից հետո առաջին Արցախյանը եղավ, և սկսվեցին ծանր ու գոյատևման տարիներ։
Ցավոք, երկրաշարժի հետևանքների վերացումը այնքան երկար տևեց, որ շատ մարդկանց երիտասարդությունը ու ապագան ևս կարծես փլատակների մեջ հայտնվեցին, քանզի դեգերումների շրջան էր, երբ միայն գոյի խնդիրն էր առաջին պլանում։
Ցավալի է, որ մենք պարբերաբար հայտնվում ենք բարդ ու ծանրագին օրերի հորձանուտներում։