Գրքերի աշխարհ

Որքան էլ մոլորակն առաջ է քայլում և այդ ճանապարհին թողնում գրքերը և որքան էլ ժամանակակից սերունդը նախապատվությունը տալիս է էլեկտրոնային գրքերին, միևնույնն է գիրքն իր ուրույն տեղն ունի աշխարհում։

Էլեկտրոնային գրքերի աշխարհը սառն է, գրքի հետ անմիջական շփումն՝ այլ․ թերթերը կարծես զրուցում ու պատմում են շարունակ։ Կան գրքեր , որոնք ուղղակի անհրաժեշտ է կարդալ․

Վարպետ և Մարգարիտա

20-րդ դարի լավագույն վեպերից մեկը։ Այն դարձավ Բուլգակովի այցեքարտը։ Հեղինակ շուրջ 10 տարի աշխատեց գրքի վրա, որը դարձավ նրա վեպ-ճակատագիրը։

Եվգենի Օնեգին

Պուշկինի չափածո վեպն է գրել է 1823—18312 թվականներին։ Հեղինակը վեպի վրա աշխատել է 7 տարուց ավելի։

Փոքրիկ իշխանը

Էքզյուպերիի հայտնի այլաբանական ստեղծագործությունն է։ Գրքի նկարների հեղինակը հենց ինքն է՝ Էքզյուպերին, որոնք գրքից պակաս հայտնի չեն։

Դորիան Գրեյի դիմանկարը

Վեպ, որի համար հեղինակին դատապարտել են, քննադատել։ Փորձ է եղել նաև արգելել տպագրությունը։

Աստվածաշունչ

Բոլոր ժամանակների գիրքը, գրքերի գիրքը։
Գրքերի շարքն անվերջ կարելի է թվարկել։Գտեք ձեզ հետաքրքրողը և մինչ կգտնեք , համոզված եղեք , բազմաթիվ գրքեր կկարդաք այդ ճանապարհին։

Понравилась статья? Поделиться с друзьями: