Ժողովուրդն ասում է․ «Դիմավորում են հագուստով, իսկ ճանապարհում՝ խելքով»։ Ժամանակակից աշխարհում այս ասացվածքը տեղին է կիրառել նաև ինստագրամյան օգտահաշվի դեպքում։
Մարդիկ, ովքեր պատահաբար հայտնվել են ձեր էջում, առաջին հերթին կգնահատեն էջի արտաքին տեսքը, իսկ գրառումներն ընթերցելով՝ կգնահատեն ձեր խելքը։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել մի քանի կետ, որի միջոցով կարելի է ճիշտ ձևավորել ինստագրամյան էջը։
Գլխավոր նկարի ստեղծում (ավատառ)
Ավատառի կլոր լինելը սահմանափակում է նկարի բովանդակությունը։ Բիզնես էջերի համար հաջող որոշում կլինի լոգոյի կիրառումը, իսկ եթե անձնական օգտահաշիվ է, ապա՝ անձնական լուսանկարը։
Օգտահաշվի անվանումը (նիք)
Պետք է ընտրել ոչ բարդ և միևնույն ժամանակ հիշվող անվանում, ինպես նաև էջի բովանդակության հետ կապ ունեցող անվանում։
Հղումներ, հեշթեգներ և էմոջիներ
Պետք է հիշել, որ էջի նկարագրման համար կիրառվող սիմվոլների մաքսիմալ քանակը 180 է։
Որպեսզի ձեր գրառումները շատ ընթերցվեն, պետք է կարճ և կոնկրետ նկարագրել, իսկ էմոջիները ոչ միայն ավելի հասկանալի և գեղեցիկ են դարձնում գրառումը, այլ օգնում են, որ գրառումը վիզուալ կարճ լինի։Հեշթեգների օգնությամբ ձեր օգտահաշիվը ավելի շատ մարդիկ կտեսնեն։