Հեշտ պատրաստվող աղցան իտալական խոհանոցից

Իտալական խոհանոցը ոչ միայն համեղ է, այլ նաև սիրուն։ Ներկայացնում ենք այդ երկրի խոհանոցին պատկանող աղցանի  բաղադրատոմս, որը հագեցնող է, շատ համով, հասանելի բաղադրամասերով և պատրաստման դյուրին գործընթացով։

Եվ այսպես, մեզ անհրաժեշտ է՝

Պանիր՝ չոր — 200

Խոզի ֆիլե — 200 գ

Բուլղարական դեղին բիբար — 1 հատ

Լոլիկ — 1 հատ

Մակարոն՝ կարծր տեսակի — 200 գ

Մաղադանոս — 5 գ

Սամիթ — 5 գ

Թարմ կանաչ ռեհան — 5 գ

Ձիթապտուղ — 30 գ

Մայոնեզ

Պատրաստման եղանակը․
Չոր տեսակի պանիրը կտրտել բարակ ձողիկների տեսքով, լոլիկն ու քաղցր բիբարը նույնպես ձողիկների տեսքով կտրատել, լցնել պանրի վրա և խառնել։

Եռացրած ջրին ավելացնել աղ՝ ըստ ճաշակի և  փոքր-ինչ ձիթայուղ, լցնել մակարոնները և եփել, թողնել հովանա և ավելացնել մյուս բաղադրամասերի վրա ու խառնել։

Ուտեստը տեղափոխել գեղեցիկ ափսեի մեջ և ձևավորել կանաչիներով , ձիթապտուղներով։ Աղցանը հարմար է մատուցել ձկնեղենի հետ և վայելել մեկ բաժակ գինով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!