«Ինչո՞ւ ես բղավում երեխայի վրա»։ Ահա այս արտահայտությունից հետո ընտանիքում սկսվում է վեճը․ բղավում է և՛ մայրը, և՛ հայրը։ Այդ պահին երեխան պատրաստ է չքանալ, միայն թե չտեսնի, չլսի այդ վեճը։
Երեխան ցանկանում է թաքնվել ինչ-որ անկյունում, ապա սկսում գոռալ։ Դե եթե գոռում է մայրիկը, ուրեմն այդպես անհրաժեշտ է, գոռում է հայրիկը, ուրեմն այդպես ճիշտ է։
Մեկընդմիշտ հիշեք՝ երեխան ծնողի արտացոլանքն է։ Մի ասեք նրան մի բան, բայց պահանջեք բոլորովին ուրիշ բան (հենց հիմա բացատրիր ինչո՞ւ կոտրեցիր ծաղկամանը և հանկարծ չփորձես արդարանալ)։
Դուք երեխայից բացատրություն եք պահանջում և անմիջապես փակում նրա բերանը և բղավում։ Դուք խաթարում եք երեխայի հոգեբանությունը, դուք խաթարում եք ձեր ապագան, դուք կորցնում եք աշխարհում ամենաթանկ մարդու վստահությունը։
Բղավող ծնողին փոքրիկը չի հարգի, բայց գիտե՞ք ցավալին այն է, որ նա անգամ դրա իրավունքը չունը, նա «պարտավոր» է հարգել, չէ՞ որ դուք ձեր ողջ կյանքն եք նրան տվել։