Սեղանի կոկիկ ձևավորում

Հաճելի է լինում, երբ հյուրերին դիմավորում են գեղեցիկ միջավայրում։ Ժամանակակից աշխարհի պահանջները փոխվել են․ ավելի բարձր է գնահատվում գեղեցիկ դասավորված, ձևավորված սեղանը, քան ուտեստը։

Գեղեցիկ, ճիշտ և գրագետ դասավորված սեղանը հյուրին հարգելու նշան է։ Եվ այսպես, ինչպե՞ս գեղեցիկ, ճիշտ և գրագետ դասավորել սեղանը։ Եթե փորձենք կարճ ասել , ապա՝ սփռոց — ափսեներ — դանակ, պատառաքաղ, գդալ և այլն — բաժակներ — անձեռոցիկներ — դեկոր(ծաղիկներ, մոմեր և այլն)։

Շատ կարևոր և առաջնային է համարվում սփռոցը, այն պետք է լինի մաքուր և կոկիկ արդուկված։ Այն պետք լինի ոչ շատ կարճ, ոչ շատ երկար։ Սակայն կարելի է նաև գեղեցիկ, ոճային սեղան ստանալ առանց սփռոցի։ Ափսեների ընտրությունը կախված է այն բանից․ թե ինչ ուտեստ կհյուրասիրեք։

Անհրաժեշտ է դասավորել իրարից 1,5-2 մետր հեռավորության վրա։Ափսեի աջ կողմից դրվում են դանակները և գդալները, իսկ ձախից՝ պատառաքաղը, իսկ վերևի մասում կարելի է դնել թեյի գդալ։Իհարկե դուք կարող եք ավելացնել լրացուցիչ դանակ, պատառաքաղ , գդալ։Այնուհետև անհրաժեշտ է դասավորել բաժակները՝ մեծից փոքր։ Անձեռոցիկների դասավորման հատուկ կանոններ չկան։

Առաջնորդվեք՝ շքեղությունը հասարակ լինելու մեջ է սկզբունքով։ Իսկ վերջում դրեք որևէ դեկոր՝ ծաղիկներ, մոմեր, թեմատիկ զարդարանքներ և այլն։

Понравилась статья? Поделиться с друзьями: