Դժվար է պատկերացնել զինվոր որդի ունեցող մոր հոգեվիճակը, ով արթնանում ու տեղեկանում է, որ սահմանին պատերազմ է։
Այդ պահից ի վեր մայրն իր աղոթքներն է ուղղում առ Աստված և ամեն մի հեռախոսազանգից ու դռան ձայնից վեր թռչում, որդու վերադարձին սպասում։ Եվ արդեն 2 ամիս և ավելի այսպես ապրում են բազմաթիվ ընտանիքներ, բազմաթիվ մայրեր՝ ահը սրտում ։
Որքան մեծ է լինում երջանկությունն ու ուրախությունը, երբ զինվոր որդին բացում է դուռը։ Կարծես աշխարհն առաջվա խավարից դուրս է գալիս, կարծես կյանքը մի նոր պարգև է դառնում։
Բոլորս ի սրտե ուրախ ենք յուրաքանչյուրի վերադարձով։ Թող որ շատ ընտանիքներ վայելեն իրենց զինվորների վերադարձը և բոլոր մայրերի աչքերում միայն ուրախության արցունքներ նկատվեն։ Երանի մեր բոլոր հերոսները վերադառնային։
Բոլոր անմահացած հերոսներին,հավերժության փառքի ճամփան բռնած մեր բոլոր եղբայրներին հավերժ փառք, ննջեք խաղաղությամբ․․․ Ստորև ներկայացնում ենք զինվորի վերադարձի հուզումնառատ տեսանյութ․