1․ Փակ աչքերով անձ
Շիտակ և բաց անձ եք ։ Սիրում եք արդարություն, ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի նկատմամբ։Ձեզ ճանաչող անձիք գերազանց են գնահատում նման հատկանիշը, որին դուք այդչափ նվիրված եք։
2․ Ծով
Դուք անկեղծ եք, սակայն ցանկություն չունեք ցուցադրել հույզերը․ նպատակահարմար չեք գտնում։ Ընկերներին և ծանոթներին փակ կերպար եք թվում, մինչև անգամ մեկուսացած անձ։ Ուղղակի դուք քաջ գիտակցում եք անկեղծության արտահայտման վտանգավորության մասին և հոգատարությամբ գաղտնի եք պահում այն։
3․ Նավ
Չափից դուրս վստահում եք բոլորին, մինչև անգամ միամտության աստիճանի։ Կյանքում այդպիսի վերաբերմունքը կարող է վտանգավոր լինել։Ձեզ պետք է զգուշություն ցուցաբերել, հաճախ մտածել ինչ-որ բան անելուց կամ ասելուց առաջ։Մի վստահեք անծանոթ անձանց։ Նրանք խորը կհիասթափեցնեն ձեզ։
4․ Գրվածքներ
Դուք մանիպուլյատոր եք։Ձեր ձեռքերում անկեղծությունը հանգիստ փոխում է իր իմաստը։Դուք քաջ գիտակցում եք՝ երբ և որտեղ կիրառել հույզերը։ Անգամ մտերիմների համար դուք անչափ բարդություններով լի անլուծելի խնդիր եք։ Նրանք, մեծ ջանքեր գործադրելու արդյունքում անգամ չեն հասկանա ձեր հույզերի ճշմարիտ և կեղծ լինելը։