Նիկոլ Փաշինյանը ազգայինժողովյան ամբիոնից պատասխանում է պատգամավորներն հուզող հարցերին: Անդրադառնալով Էդ. Մարուքյանի հարցին, թե ինչու է նա շահարկում ժողովրդի գործոնը և շարունակում մնալ պաշտոնին՝ հրաժարվելով հրաժարականից:
Էդ. Մարուքյանը հիշեցնում է, թե ովքեր են պահանջել վարչապետի հրաժարականը՝ նշելով, որ այդքանից հետո վարչապետը փոխում է մարզպետների և այլ պաշտոնյաների՝ շարունակելով պաշտոնավարել:
Ն. Փաշինյանն էլ իր հերթին է հարցումը փոխադարձում է՝ հարցնելով, թե ինչո՞ւ են պահանջում իր պաշտոնանկությունը, այլ ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նա գտնում է, որ ներկայումս անընդհատ առաջարկում են պրոցեսներ, անում են ամեն ինչ, որպեսզի ժողովրդին դուրս մղեն ընտրական գործընթացներից՝ ստեղծելով անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն:
Նա գտնում է, որ դա անում են անվերադարձ: Վարչապետը վստահեցնում է, որ իրենք ի վիճակի են կազմակերպել ազատ ընտրություններ: Ն. Փաշինյանի ելույթի նշյալ հատվածը ներկայացված է ստորև բերված նյութի մեջ: