Այսօր Հակոբ Օշականի ծննդյան օրն է

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին , արևմտահայ գրող, մեծ ուսուցիչ  Հակոբ Օշականի(Քյուֆեճյան) ծննդյան օրն է։Ծնվել է 1883 թվականին Բուրսայում։Նորածին Օշականը քնելու տեղ չուներ․ քնում էր հացի տաշտի մեջ։

5 տարեկան չկար, երբ մահացավ հայրը։ 1898 թվականին Պրուսայի վարժարան են գալիս Գրիգոր Զոհրապն ու Հրանտ Ասատուրը։ Նրանք կարդալով գրողի շարադրությունները՝ պարտավորվում են նրան բարձրագույն կրթությամբ ապահովել։

Կրթությունը ստացել է Բուրսայի Գևորգյան վարժարանում, Արմաշի դպրավանքում։ Եղել է «Մեհյան»,  «Բարձրավանք» հանդեսների համախմբագիր։Օշականը եռամեծար հպարտություն է, գեղարվեստական խոսքի վարպետ, խոր ու ինքնատիպ քննադատ։

Նա սփյուռքահայ գրականության գյուղերգության  վառ ներկայացուցիչ է։ Նա հիմնականում պատմվածքների հեղինակ է։ Իր ստեղծագործություններում արտացոլված է իր կյանքը, հայոց անցյալն ու ներկան։

Դժվարին կյանք է բաժին ընկել Օշականին․ առաջին աշխարհամարտի ժամանակահատվածում 7 անգամ ձերբակալվել է և հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ՝ հասել է Բուլղարիա, որտեղ էլ ամուսնացել է։ Մահացել է 1948 թվականի փետրվարի 17-ին Հալեպում,  սրտի կաթվածից։ Աճյունն ամփոփվեց Քարեն Եփրեի դամբարանում։ Նրա պատմվածքներից են՝ «Թուրքմենին աղջիկը», «Մատմուազել Եվա», «Վրդովված խղճմտանք» և այլն։

Понравилась статья? Поделиться с друзьями: