Հրաշք երգիչներ Գրիշա Գրիգորյանը, Ռուզան Ավետիքյանը, Էլեն Հովհաննիսյանը և Անահիտ Գրիգորյանը հուզիչ պրեմիերա են ներկայացրել՝ «Իմ զինվոր»։
Անկրկնելի երգի երաժշտությունը գրել է Գրիշա Գրիգորյանը, խոսքերը՝ Վիա Հովհաննիսյանը, երաժիշտներն են Կարեն Դուրունցը, Արտյոմ Այրումյանը։ Տեսահոլովակի անկրկնելի ռեժիսուրան էլ Նարեկ Քթոյանի տաղանդն է։
Տեսահոլովակում մթություն է ու կադրում երևում են միայն երգիչները, ամենը սև է։ Անհնար է առանց արցունքների դիտել տեսահոլովակը։Ամեն բառ հուզիչ է, ամեն բառ հիշողություն ու հարգանք է։ Իրապես, պետք լսել յուրաքանչյուր բառն ու ապրել այս երգը։
«Հավերժ դու ապրես, էլ վիշտ չտեսնես, մեծ սեր պարգևես, կանցնեն տարիներ, օրեր թե ժամեր ու ցա վն իմ սրտում երկրին կհանձնեմ։ Փարվեմ քո կրծքին, կարոտս առնեմ, ու նոր գարուններ անվերջ կբերեք հողին հայրենի, իմ անգին»,- երգում են նրանք՝ արցունքներն աչքերին ու մեծ ցա վը սրտներում։