Հովիգը հայտնի դարձավ, երբ քավեր արեց Մեսչյանի ամենահայտնի կատարումներից մեկը՝ ու՞ր էիր աստվածը։ Միանգամից գրավեց նրա ակցենտը, որը այնքան անուշ է հնչում հայկական երգերում։
Եվ ահա Հովիգը ներկայացրեց մյուս շատ հայտնի երգը, որը սիրված է բոլորիս կողմից։ Դա «մարտիկի երգն է»։Երգը գրել է Աշոտ Սաթյանը, բառեը Գեղամ Սարյանը։ Այս գործիքավորումը նորովի է հնչում։ Գործիքավորումը արել է Կամո Բաղդասարյանը, ով հանդիսանում է նաև Հովիգի պրոդյուսերը։
Դեռևս Հովիգը միայն քավերներ է ներկայացնում, սակայն հուսով ենք իր սեփական երգերն էլ կներկայացնի ու հայերեն, քանզի շատ հաճելի է երբ սփյուռքահայերը չեն մոռանում պատկանելիությունը իրենց ու որոշում են հայերեն կատարում անել։
Հովիգի յութուբյան էջը նոր է սկսում թափ հավաքել, սակայն վստահորեն նա սիրվել է ու սպասում են մարդիկ նրա թարմություն տվող կատարումներին։ Մեր քայքայված շոուբիզնեսի մեջ, իրապես թարմությունը անհրաժեշտ է այսպիսի որակ։