Այն, որ մեր եզդի բարեկամները մեծ մասնակցություն են ցուցաբերել մեր կռիվների մեջ, թե հնում, թե հիմա, դա անհերքելի փաստ է։ Սակայն ցավոտն այն է, որ ընտանիքը, որը դոմիկում է իր կենցաղը վարում ու ծայրահեղ բարդ է գոյի խնդիրը լուծել, հատկապես երբ հաշմանդամություն ունեցողներ կան տանը ու անչափահաս երեխա։
Երկու որդին էլ տիկին Ասյայի մասնակցել են կռվին ու երկուսն էլ հաշմանդամ են վերադարձել։ Եզդի համայնքը այս կռվին էլ առաջին իսկ օրից իր մասնակցությունը ապահովեցին ջոկատներով իրենց, որոնք հերոսություններով առանձնացան, ինչպես և 2016ին էր։
Տիկին Ասյան այսօր այնպիսի վիճակում է, որ չի պատկերացնում, թե հետագայում ինչպես է հոգալու ողջ հոգսն, երբ տանը չկա հայր, իսկ տան տղամարդիկ, ի դեմս որդիների ունեն խնդիրներ շարժողական։
Շատ բարդագին է նաև հոգու առումով ևս, քանզի անչափ է ցավն ու գիտակցումը, որ պրոբլեմները դեռ առջևում են։