Կարին Տոնոյանը սուր հարցադրումներով դիմել է վարչապետի տիկնոջը

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ներկայացրել էր, թե ինչպես նվիրաբերեցին փոքր դստեր՝ Արփիի խաղալիքները Ստեփանակերտում գործող հացատանը հավաքված երեխաներին, որտեղ խաղային անկյուն են ստեղծել, որպեսզի մայրիկները կարողանան մի փոքր ցրվել առօրյայից ։

Նա նշել էր, որ հեշտ չի եղել երեխային համոզել հրաժեշտ տալ խաղալիքներին, սակայն մի քանի ժամվա աշխատանքից հետո Արփին համաձայնել է։ Աննա Հակոբյանը կարևորել է այդ աշխատանքը նրանով, որ այն իրենից ենթադրում է դաստիարակչական մոտեցում։ Երեխան կհասկանա, որ ունեցածը պետք է կիսել այդ պահին կարիքի մեջ գտնվողի հետ։

Վարչապետի տիկնոջ գրառմանն անդրադարձել է Արցախի  հերոսի՝ Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի  հրամանագրով Մենուա Հովհաննիսյանը՝ Կարին Տոնոյանի որդին, հետմահու արժանացել է «Արցախի հերոս»-ի կոչման։

Տոնոյանն  իր ֆեյսբուքյան օգտահաշվում գրառում է կատարել , որտեղ քննադատել է վարչապետի տիկնոջը և  սուր հարցադրումներով դիմել Աննա Հակոբյանին։

Понравилась статья? Поделиться с друзьями: