Պաստան իրենից ենթադրում է որոշակի ձևով կտրված, չորացրած խմոր։ Մակարոնի հենց կտրված ձևն էլ որոշում է նրա տեսակը։ Պաստայի բազմազանությունից ընտրել ենք մի քանիսը։ Եվ այսպես՝
Սպագետտի
Երևի թե սխալված չենք լինի, որ ասենք աշխարհի ամենահայտնի մակարոնն է։Տրամագիծը միջինում 2մմ — 25սմ է։ՀԻն ժամանակներում սպագետիի ստանդարտ չափ էր համարվում 50 սմ, իսկ այժմ այդ չափի սպագետի կարող են գնել միայն, երևի թե, հատուկ պատվերով։
Ռավիոլի
Խմորից պատրաստված փոքրիկ բլիթներ են, որոնք ունենում են տարբեր խճողակներ
Կապելինի
Այսպես են կոչվում ամենաբարակ կլոր տեսակի մակարոնները։ Տրամագիծը կազմում է 1,2-1,4մմ։ Մակարոնի այս տեսակին անվանում են նաև հրեշտակի մազեր և օգտագործում են միմիայն տաք վիճակում։
Զսպանակներ/ֆուսիլի
Զսպանակաձև մակարոններ են։ Համարվում են Տոսկանական ավանդական ուտեստ, մատուցվում են սոուսների հետ։
Խողովակաձև մակարոններ
Կախված իրենց չափից՝ ունենում են տարբեր անվանումներ․ Րիգատոնի, Կապելոնի, Պեննե(իտալերենից թարգմ․՝ գրիչ), Մանիկոտտ։
Ֆարֆալե
Իտալերենից թարգմանաբար նշանակում է թիթեռնիկ։Այս մակարոնն ունի հենց թիթեռնիկի տեսք։Շատ հարմար են աղցաններ պատրաստելու համար։
Ահա մի փոքրիկ ուսուցողական և օգտակար նկար։ Պահպանեք և կիրառեք ըստ անհրաժեշտության։