Հայաստանի ամենակարևոր ձեռքբերումը ըստ Բի Բի Սի-ի

Լրագրող Ժորժ Աբրահամյանը մեջբերում է Բի Բի Սի- ի հրապարակած տեղեկատվությունը, որը վերաբերում է ներ տարածաշրջանի զարգացումներին: Բի Բի Սի֊ն գրել է, որ Հայերն այնուամենայնիվ հաղթել են:

«Հայաստանի ամենակարևոր ձեռք բերումը արցախյան պատերազմից թերևս այն է,որ Ադրբեջանը չկարողացավ այնուամենայինիվ տիրանալ Արցախին։ Իսկ Հայաստանը ներկա դրությամբ պետք է պատրաստվի բանակցել Ադրբեջանի հետ Արցախի իրավական ռեժիմի հարցի շուրջ։

Ե՛վ Բաքուն, և՛ Անկարան շատ լավ են գիտակցում, որ խիստ դժվար կացության առջև են կանգնելու, քանի որ պետք է լուծեն Արցախի հարցը այնպես, որ չհեղինակազրկվեն ու կասկածի տակ չառնվի իրենց ռազմական ուժը։

Հատկանշական է, որ Մինսկի համանախագահներ են Ռուսաստանը, ԱՄՆ֊ը և Ֆրանսիան երեք երկրում էլ առկա է հզոր հայկական լոբի, իսկ հայերի քրիստոնյա լինելու հանգամանքը կարող է մեծապես ազդել բանակցությունների վրա ի շահ Արցախ»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!