Հերոսներն արձակուրդ են գալիս․Էդուարդ Մնացականյան

Այս օրերին զինվորները վերադառնում են ընտանիք վայելելու իրենց արձակուրդը։ Ի ուրախություն բոլորիս՝ ևս մեկ զինվոր արձակուրդ եկավ , ևս մեկ ընտանիք ուրախության և երջանկության օրեր կանցկացնի իր հերոսի հետ։

Հերոսը՝ Մնացականյան էդուարդն է, ով անակնկալ  կերպով թակել է դուռը և անսահման ուրախություն պարգևել ընտանիքի անդամներին։Շնորհակալ ենք,որ դու կաս և քո շնորհիվ կանք մենք։ Քեզ խաղաղ ծառայություն, հայ զինվոր,մեր  հերոս եղբայր,միշտ  արթուն ու զգաստ եղիր։

Հանգիստդ թող խաղաղ լինի, դու արժանի ես դրան,  բարի ծառայություն և շուտափույթ վերադարձ ։ Քեզ տանը սպասում են անհամբերությամբ, սրտի թրթիռով։

Մենք բոլորս շնորհակալ ենք  հայ զինվորի, հերոսի անձնազոհ կեցվածքին : Մենք չենք կարող չհավատալ  մեր տղաներին, չհավատալ  նրանց խելքին ու հզոր ուժին, չհավատալ հայոց պապերից  ժառանգած կորովին, քանզի դուք Հայկի հետնորդներն եք։

Մեր բոլոր քաջերին կամենում ենք մեծ հավատ ու հզորություն, ուժեղ կամք։ Ձեր ամեն սխրանքից մեր սիրտը վեհությամբ է լցվում, դուք եք մեր հույսի և հավատի երաշխիքը։ Ամենակարող Տերը  պահապա՛ն լինի բոլորիդ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!