Մոր և զինվոր որդու հանդիպման գեղեցիկ տեսանյութ

Ավելի ուրախալի ու երջանիկ պահ, քան զինվորի վերադարձն է, այս օրերին դժվար է պատկերացնել։ Նման տեսանյութերը լի են հուզմունքով, երջանիկ պահերով։

Աղոթենք մյուսների շուտափույթ վերադարձի համար, աղոթենք, որպեսզի սահմանից ոչ մի վատ լուր այլևս չստանանք և խաղաղությունը հարատև լինի։

Մենք բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ սահմանին, օրերը չափազանց դաժան են եղել, բայց նաեւ վստահ ենք, որ մեր եղբայրներն անհնարինն են արել մեր բոլորիս խաղաղության համար։ Դուք անսահման քաջ եք, քանզի չեք երկնչում ոչ մի վտանգից, քանզի քաջ Հայկի արյունն է հոսում ձեր երակներով։

Ձեզ մաղթում ենք խաղաղ ծառայություն, չկորցնեք ձեր զգոնությունը եւ հիշեք` մենք հավատով սպասում ենք բոլորիդ վերադարձին:

Ի ուրախություն բոլորիս ևս մեկ զինվոր վերադարձավ տուն։ Զինվորը Տարոն Գրիգորյանն է։ Նրա վերադարձի մասին մայրն անակնկալ ձևով է իմացել։

Понравилась статья? Поделиться с друзьями: