Մ. Աջապահյանն անդրադարձել է իր հասցեին ուղղված քննադատություններին

Շիրակի թեմի առաջնորդ Մ. Աջապահյանը, ինչպես հայտնի է, դեկտեմբերի յոթի հոգեհանգստյան արարողությունը հրաժարվել էր վարել՝ մեկնաբանելով վարչապետին չընդունելու իր մոտեցմամբ:

Սրբազանի այս քայլը ֆեյսբուքյան հարթակում մեծ քննարկումների է արժանացել: Սրբազանն անդրադարձել է իր հասցեին ուղղված քննադատություններին: Նշելով, որ ինքը ունի հստակ դիրքորոշում ու վերաբերմունք՝ Մ. Աջապահյանը պահանջում է ցույց տալ Սահմանադրական մի օրենք, որով արգելվում է հոգևորականին արտահայտել իր դիրքորոշումը:

Ամեն դեպքում սրբազանը գոհ է վարչապետի կոռեկտ արձագանքից ու պատասխանից: Նա իր խոսքում ասում է, որ ինքը չի վախենում ոչ ոքից, հատկապես տղամարդու ֆեյսբուքում հայհոյանքներ գրող դեռատի օրիորդներից կամ այլ գյումրեցիներից:

Մ. Աջապահյանը հիշեցնում է, որ ինքը գյումրեցի է, տղամարդ է, ով ունի ապրած կյանք, կարող է ճակատը բաց քայլել, արտահայտել իր անձնական մոտեցումները:

Նա չի պատրաստվում հնազանդվել, խեղճ ու կրակ լինել: Մ. Աջապահյանի խոսքին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ վարը կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: