Ավելուկով հայկական ապուր

Ավելորդ կլինի նշելը, թե ինչ օգտակար հատկություններով է օժտված ավելուկը։ Այն կիրառում են թե՛ խոհանոցում, թե՛ բուժական նպատակով։Սննդի մեջ կիրառվում  են ավելուկի թարմ և չոր տերևները։ Բժշկության մեջ հիմնականում՝ արմատները։

Վաղ ժամանակներում պասի շրջանում կերակուրները հիմնականում ավելուկից են պատրաստվել։Տարբեր բարբառներում ավելուկի անվանումները տարբեր են․ վիլուկ, ավլուկ, մզուկ և այլն։ Ունի 12 տեսակ։

Ըստ համի՝ ավելուկը լինում է 2 տեսակի՝ դառը և քաղցր։ Մեզ անհրաժեշտ է քաղցր տեսակը։ Այսօր ձեզ ենք ներկայացնում ավելուկով հայկական անմահական ապուր։

Անհրաժեշտ է կես հյուս ավելուկը մանր կտրատել և 15 րոպե թրջել եռացրած ջրում։ Կես թեյի բաժակ ոսպը խաշել, այնուհետև առանձին խաշել ավելուկը, լավ քամել ջրից և ոսպի հետ 1 լիտր ջրով դնել կրակին,

ավելացնել կես բուռ բլղուր և նախապես կարագի մեջ կես գլուխ սոխը 1 ճաշի գդալ ալյուրի հետ տապակած զանգվածը լցնել ապուրի վրա,եփել 10 րոպե,  ավելացնել աղ, սև պղեղ՝ ըստ ճաշակի, թարմ կտրատած համեմ։ Ստացվում է անմահական ապուր։ Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: