Ադրբեջանի և Թուրքիայի միջև 5 ոլորտների վերաբերող փաստաթղթեր են ստորագրվել

Ադրբեջան և Թուրքիա պետությունների միջև տեղի են ունենում տնտեսության և այլ ոլորտների զարգացմանն ուղղված համագործակցական մի շարք փոփոխություններ։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից։

Վերջինս գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը գտնվում է Բաքվում երկօրյա ժամկետով։ Այցի մեկնարկը դեկտեմբերի 10-ն էր։ Թուրքիայի ղեկավարի գործուղման ընթացքում   երկու եղբայրական  երկրների նախագահները միասնական գործունեության ոլորտների ընդլայման հինգ փաստաթուղթ են ստորագրել։

Փոփոխման են ենթարկվել հետևյալ ոլորտները․ վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ ղեկավարները սահմանել են փոփոխություններ։

Թուրքիայի ԱԳ ղեկավար՝ Չավուշօղլին հավելել է, որ համաձայնագիրը կթույլատրի իրագործել փոխայցելություններ ներքին անձնագրերով։

Նրանց կողմից համաձայնագրեր են ստորագրվել նաև տրանսպորտային ոլորտում միասնական գործունեության վերաբերյալ, փոփոխությունների սահմանումը չի շրջանցել նաև տնտեսական ոլորտը, ըստ որի՝  Թուրքիայի ներդրումային գործակալությունը(Թուրքիայի նախագահին կից գործող) և Ադրբեջանի փոքր և միջին բիզնեսի զարգացման գործակալությունը փոխըմբնման մասին կնքել է հուշագիր։ Առաջիկայում նախատեսված է անդրադառնալ նաև զանգվածային լրատվության ոլորտում։

Понравилась статья? Поделиться с друзьями: