Ադրբեջանն իր հաղթանակը գնել է․ Ռաֆայել Հովհաննիսյան

Հեռուստահաղորդավար, բազմաթիվ նախագծերի հեղինակ Ռաֆայել Հովհաննիսյանը  անդրադարձել է այս օրերին Ադրբեջանում տեղի ունեցող հետպատերազմյան շքերթին։

Նա խոսել է Ադրբեջանի նախագահի՝ Ալիևի ելույթի մասին։ Նախագահն իր խոսքում նշել էր, որ Զանգեզուրը, Երևանը, Սևանը ադրբեջանական պատմական հողեր են։ Հեռուստահաղորդավարը իր վրդովմունքն է հայտնել Ադրբեջանի ղեկավարի՝ պատերազմ հրահրող խոսքի վերաբերյալ։

Եվ մասնավորապես նշել է, որ ադրբեջանցիների համար վատ նորություններ ունի, քանի որ իրենց նախագահը խոսել է այն մասին, որ նոր պատերազմ է պլանավորում, և առաջիկա տարիների ընթացքում Ադրբեջանի քաղաքացիների ֆինանսները կուղղվեն պատերազմական գործողությունների նախապատրաստմանը, ինչպես նաև հավելել է, որ այդ ֆինանսների կեսը Ալիևը կյուրացնի այնպես, ինչպես 15 տարի առաջ։

Եվ  արդյունքում շարքային ադրբեջանցին ստացավ այն, որ Ալիևը կշարունակի իր, մեղմ ասած, անարդար գործելաոճը։ Ռաֆայել Հովհաննիսյանը  շարունակելով  իր խոսքը՝ նշել է, որ նրանք չստացան Ղարաբաղը, Ղարաբաղը Ռուսաստանին անցավ և շեշտել է, որ Ղարաբաղի մի մաս, այնուամենայնիվ անցավ Ադրբեջանին, սակայն այդ քաղաքները ադրբեջանցուն ոչինչ չեն տա և ոչինչ չեն փոխի նրա կյանքում։

Հաղորդավարը կարծում է, որ ադրբեջանցու կյանքի նպատակը, դժվար թե, լիներ դա։ Եվ պատերազմի արդյունքն ամոթալի հաղթանակ է համարում, քանի որ կռվի դաշտում մարտերն անհավասար էին ։ Եվ նշում, որ նրանք հաղթանակը գնել են։

Понравилась статья? Поделиться с друзьями: