Լուրեր կան, որ Դեն Բիլզարյանը հոր հետ Արցախ այցի է պատրաստվում ու շատերը դեմ են արտահայտվել, քանզի Դենը այնքան էլ «բարոյական» նորմերի կերպար չէ, ինչպիսին առհասարակ հայկական ընկալումը պատկերացնում է։
Սակայն խելամիտ շատերը հասկանում են, որ սա կարող է մեծ ու կարևոր զարկ լինել Արցախի ինքնության ճանաչման համար, որովհետև ժամանակակից աշխարհի մեջ գովազդը անփոխարինելի է յուրաքանչյուր սֆերաներում ու կարևորվում է օր օրի ավելին։
Մենք չգիտե սինչու սկզբում Քարդաշյանին էլ լուրջ չէինք ընդունում, քանզի կրկին «բարոյական» խաղերի հետևից էինք ընկնում ու մոռանում այն մեծ ու կարևորագույն դերի մասին, որը ապահովում է մեզ գովազդը։
Հիմա հատկապես Դենի այստեղ գալը կարող է իրոք արմատական լինել նոր ձևաչափով ներկայանալու համար։Դեռևս հարյուր տոկոսանոց ճշտված չէ, թե այս ինֆոն իրոք կա ու հաստատ է, թե չէ, բայց զարմանալի է առնվազն, որ այն դեռ քննարկվելու ճամփին է։