Հարյուր հիսուն պետություններում գործող գիտական հաստատությունների ներկայացուցիչներ խնդրագիր են ուղարկել Հռոմի Պապի պետքարտուղարությանը՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ։ Վերոնշյալ տեղեկությունը հաղորդվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պաշտոնական ֆեյսբուքյան հարթակում։
Փաստաթղթում մանրամասն նշված է Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած աղետից հայկական հարուստ մշակութային ժառանգության վտանգված լինելու մասին։
Հիշատակված է հարյուրավոր եկեղեցիներ, հուշարձաններ և ներկայացված է մշակութային կոթողների ժամանակաշրջանը, որն ընդգրկում է ինչպես վաղքրիստոնեական և միջնադարյան, այնպես էլ նորագույն ժամանակաշրջանը։
Գիտական հաստատության ներկայացուցիչները իրենց մտահոգություն են հայտնել վերոնշյալ կոթողների ճակատագրի վերաբերյալ։ Մտահոգությունը հիմնավորել են այն դիտարկմամբ, որ վաղ ժամանակներում Ադրբեջանի ղեկավարության կողմից կազմակերպված ձևով հայկական բազմաթիվ մշակութային ժառանգություն վերացվել է և խնդրագրին կցել են հավաքագրված փաստերը։
Գիտական ոլորտի ներկայացուցիչները լիահույս են, որ Հռոմի Պապի հեղինակավոր միջնորդությունը իրատեսական կդարձնի այս ոլորտի միջազգային կառույցների միավորումը։ Այդ միասնությունը քայլեր կձեռնարկի վերոնշյալ կոթողների փրկման համար իրականացնել աշխատանքներ, որը միջազգային նշանակություն ունի։