Ռաֆայել Աբգարյանն իր սոցհարթակում մի ուշագրավ դրվագի մասին է պատմում, որը կապված է իր զինծառայության և Ջալալ Հարությունյանի հրամանատարության հետ: Ռ. Աբգարյանը գրում է հետևյալը.
«Հիվանդ պառկած էի. մի օր մտավ բուժկետ, ձմեռ էր, սենց տաք հագնված, նույն ես նկարի կեցվածքով՝ ձեռքերը փորին դրած, էս նայվածքով, միատ քիթը կողքի քաշեց ու հերթով հարցուփորձ արեց ով ոնցա, հասավ ինձ.
— Շտեղա՞ն ես խոխա:
— Մարալիկից, պարոն փոխգնդապետ:
— Հարց եմ տամ, պատախանես, 6 ամիս լրացած օտպուսկ ես քինամ. Մարալիկ հինչա՞ նշանակում:
— Չգիտեմ, պարոն փոխգնդապետ:
— Օտպուսկ չես քինա տու զինվոր:
Ռ. Աբգարյանը հետո շարունակում է. «Տարիս լրացավ, անցավ, նոր թողեց ու ամեն անգամ հիշեցնում էր… Հա ու հետո իմացա, որ մարալ — եղնիկ, եղնիկները սարերից իջել ջուր են խմել ու դրանից առաջացել է համանուն Մարալ — Մարալիկ քաղաքը»,- պատմությունն ավարտում է Ռաֆայել Աբգարյանը: