Սիրված դերասան Արմեն Մարգարյանի ծննդյան օրն է

Սիրված դերասան Արմեն Մարգարյանը բոլորում է ծննդյան քառասունինը տարին: Արմեն Մարգարյանը ծնունդով Երևանից է: Նա հաճախել է Մ. Գորգիսյանի անվան դպրոցը:

Դպրոցական ուսումնառությունից հետո կրթությունը շարունակել է Թատերական ինստիտուտի դերասանական բաժնում:Արմեն Մարգարյանը դերասանի վարպետություն է ուսանել Խորեն Աբրահամյանի ղեկավարած կուրսում: Նա 1992 թվականից արդեն սկսել է հեռուստատեսություններում աշխատել որպես կրկնօրինակող, ինչպես նաև հաղորդավար:

Արմեն Մարգարյանը հաջողությամբ և ակտիվորեն զբաղվում է դերասանական գործունեությամբ: Նա թատերական գործիչների անդամ է:

Իր բարեխիղճ ու արդյունավետ գործունեության շնորհիվ դերասանը բազմիցս արժեքավոր ու պատվավոր մրցանակների, շքանշանների և կոչումների է արժանացել:

Արմեն Մարգարյանը հանդես է գալիս նաև տարատեսակ թատերական ներկայացումներում: Նա հյուրախաղերով եղել է տարբեր երկրներում, հանդես եկել հեղինակավոր բեմերում:

Բազմաթիվ են Ա. Մարգարյանի կերտած կերպարները ֆիլմերում, թատրոնում և հեռոստասերիալներում:Արմեն Մարգարյանն ունի գեղեցիկ ընտանիք. նա երկու հրաշալի որդիների հայր է:

Понравилась статья? Поделиться с друзьями: