Լրագրող Կարեն Վրթանեսյանը կարևոր անդրադարձ է կատարել ստեղծված իրավիճակին, մասնավորապես պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ամեն օր նզովքներ եմ լսում Նիկոլի, Նիկոլի ընտանիքի, Նիկոլի մերձավորների հասցեին։
Մարդկանցից, որոնցից կյանքում մի կոպիտ խոսք լսած չկամ։Ավելի վախենալու են մռայլ մարդիկ, որ համարյա չեն խոսում։ Իրենք իրենց ատելությունը դուրս չեն թափում, իրենք ներսից են այրվում։ Վազգեն Մանուկյանը՝ որպես ժամանակավոր վարչապետ, փրկություն է նաև Նիկոլի համար։
Ըստ էության միակ մարդն է, որ ասում է. ինչ էլ լինի, օրենքով է լինելու, առանց ծայրահեղությունների…Մերժելով այդ առաջարկը՝ Նիկոլը ճանապարհ է բացում շատ ավելի ագ րեսիվ, շատ ավելի ծայրահեղական, շատ ավելի ջղայն «ներսից մոխրացած» տղերքի համար։
Ու սա, կարծես թե, հասկանում են նույնիսկ Նիկոլի շուրջ, բայց դավաճան չմոն՝ թաքնվելով հարյուրավոր ոստիկանների թիկունքում, շարունակում է «ուժեղ տղա» խաղալ»,- նշել է նա։