ԵԱՏՄ — ը միջազգային կազմակերպություն է, որը զբաղվում է տարածաշրջանային երկրների տնտեսական հարցերով։ Յուրաքանչյուր տարվա ավարտին գումարվում է նիստ։ Այս տարի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այն իրականացվեց առցանց։
Այս տարվա Բարձրագույն խորհրդի նիստն իրականացվել է այսօր։ Ինչպես բոլոր երկրների ղեկավարները, այնպես էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հանդես եկավ իր խոսքով։
Վարչապետը իր ելույթում խոսել է համավարակով պայմանավորված ՀՀ քաղաքացիների ԵԱՏՄ պատկանող երկրներ մուտք գործելու արգելքի մասին, որը տնտեսական տեսանկյունից որոշ անհարմարություններ է առաջ բերել։
Դեպի այդ երկրներ իրագործվում էին ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ, որոնք մեր երկրի տնտեսական զարգացման գործում կարևոր նշանակություն ունեն և կոչ է արել ԵԱՏՄ երկրներին վերացնել ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքը դեպի այդ երկրներ։
Տարեվերջյան առցանց կազմակերպված Բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում, Փաշինյանը նաև խոսք է ուղղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և շնորհակալություն հայտնել արդյունավետ միության համար։