Այսօր երգահան Անիտա Հախվերդյանի ծննդյան օրն է. նա հուզիչ հրապարակում է արել այդ առիթով

Անիտա Հախվերդյանն ի տարեդարձի առիթով գրում է. «Երբ 1997 թ. առաջին անգամ բարձրացա Շուշի, Երգի թատրոնի երեխեքը «Շողեր ջան» պիտի ակապելա երգեին: Նկարահանմանը ես պետք չէի ու գնացի մենակ զբոսնելու, գնացի ու մոլորվեցի:

Քաղաքի վերին հատվածում լքված սեփական տների նեղլիկ մացառոտ կածաններով քայլում էի ու հանկարծ աշխարհը ոտքիս տակից մի վայրկյանում փախավ:Կապույտ ներկը թափված մի տան դարպասին սպիտակ յուղաներկով գրված էր АНИТА: Աչքերիս չեմ հավատում, ո՞նց էլի. ․ ․ ․

Ամենատարածված անունը չէ կամ եթե անգամ «Է» , ինչո՞ւ է իմ անունը տան դռանը գրված, երևակայության կամ մառախուղի խաբկանք չէ, ես տեսնում եմ՝ սպիակով գրված АНИТА: Ես միստիկ երևույթներ չեմ ընկալում, բայց անբացատրելին էդ պահին կայծակի պես ինձ երկու կես արեց:

Տարօրինակ գրավիտացիայից նստեցի քարին, սիգարետ կպցրեցի, անթարթ նայում եմ, էդ հետո պարզեցի, որ խիտ բաղեղը մագլցել ու փակել էր առաջին «З» տառը, իրականում գրված էր «ЗАНИТА», այսինքն՝ տունը զբաղեցրած է, ոչ մեկ աչք չունենա այդ տան վրա:

Մինչև հիմա համարում եմ, որ մոլորակները ինձ հասցրել էին անծանոթ քաղաքի գագաթը, որ կանգնեցնեին փաստի առաջ՝ դու չգիտես, որտեղ ես գտնում ու կորցնում: Թուրքի տուն էր առաջ, հետո 30 տարի հայեր ապրեցին, հիմա՝ իրենք, հետոն ո՞վ գիտի:էս լուսանկարի երեխեն ի՞նչը քիչ արեց, որ էս աշունը աշխարհից էսքան աշխարհներ տարավ: Հարցը հարցի նման չի, տարեդարձն էլ տարեդարձի»:

Понравилась статья? Поделиться с друзьями: