Այսօր տաղանդաշատ գեղեցկուհի դերասանուհի Էվա Խաչատրյանի ծննդյան օրն է

Այսօր տաղանդաշատ գեղեցկուհի դերասանուհի Էվա Խաչատրյանի հոբելյանն է՝ 30-ամյակը։ Գեղեցկուհին ծնվել է 1990ի դեկտեմբերի տասներեքին՝ Երևանում: Ավարտելով երևանյան Մ. Մաշտոցի անվ․դպրոցը՝ 2007ին ընդունվել է երևանյան թատրոնի և կինոյի պետինստիտուտ, որի դերասանական բաժինն ավարտել է 2012ին, իսկ 2014ին՝ նույն համալսարանի մագիստրատուրան։

Հրաշք դերասանուհին ուսանել է լեգենդար Արմեն Էլբակյանի արվեստանոցում։ Իր անկրկնելի տաղանդի շնորհիվ առաջին կուրսից հանդես է եկել երևանի Խամաճիկների պետթատրոնում` որպես դերասանուհի:

2009ից նկարահանվում է ինչպես ֆիլմերում, այնպես էլ հեռուստասերիալներում։ Նա մշտապես սիրված է իր անկրկնելի տաղանդի ու անմնացորդ նվիրման համար։ Նաև հայտնի է դերասանական խիզախությամբ՝ վառ ու անկեղծ դերեր մարմնավորելու պատրաստակամությամբ ու մասնագիտությանը նվիրվածությամբ։

Զուգահեռաբար երևանյան Կամերային թատրոնի առաջատար դերասանուհիներից մեկն է։ Նրա մասնակցությամբ ներկայացումները մշտապես լավագույն արձագանքների են արժանանում հանդիսատեսի կողմից՝ շնորհիվ Էվայի անգնահատելի տաղանդի ու չքնաղ գեղեցկության։

Понравилась статья? Поделиться с друзьями: