ԱՀ Ազգային Ժողովի խմբակցությունների հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգայի ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է,  որ նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ պայմանագրի արդյունքում ձեռք բերված հրադադարը խախտելու փորձեր է արվել (Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին Թաղեր, Կատարո վանք)։

Ադրբեջանական բանակը ցուցաբերել է բացահայտ ագրեսիա։ Կան վիրավորներ։ Թշնամին նաև մարդկային կորուստների մասին է խոսում։

Խմբակցությունները դատապարտում են պայմանագրի կոպիտ խախտումը և տեղեկացնում, որ բնագծերի չպահպանման դեպքում իշխանությունը ստիպված է լինելու բոլոր հնարավոր միջոցներով պահապանել երկրի անդորրը, ինչպես նաև պայմանագիրը ստորագրած երեք կողմերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշադրությունն են հրավիրել այս իրողության վրա և կոչ արել օրակարգում ունենալ Արցախի Հանրապետության ճանաչման հարցը։

Հայտարարության մեջ նաև դատապարտել են հակառակորդի կողմից ռուս խաղաղապահի գործունեությունը կասկածի տակ դնելը։

Կոչ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի և պայմանագիրը ստորագրած երեք կողմերի ներկայացուցիչներին հրատապ լուծում գտնել այս բարդ իրավիճակի համար և գնահատականներն ուղղել հասցեական։

Понравилась статья? Поделиться с друзьями: